Ձեզ թվում է, որ ամենօրյա ադրբեջանական հակահայկական «դրական» ազդակները ինչ-որ կերպ կսթափեցնե՞ն Հայաստանի իշխանություններին

Մինչ Հայաստանի ամենա, ամենա, ամենա «ժողովրդավարական» իշխանությունները փորձում են համոզել սիրելի «հպարտ քաղաքացիներին», որ մածունը սև է, այսինքն, որ հնարավոր է հանցագործ, բարբարոս և վայրենի թուրք-ադրբեջանական խուժանի հետ «խաղաղության դարաշրջան» բացել և դրա համար պետք է, ընդամենը, բացել նրանց առջև Հայաստանի /դռները/ճանապարհները և դեմարկացիայի պատրվակով  հանձնել նրանց «մի քիչ» հայկական հող, նույն թուրք֊ադրբեջանական ոհմակը հենց այսօր ուղարկեց Հայաստանի գերխաղաղասեր իշխանություններին «դրական ազդակների» նոր խմբաքանակ։

Նախ ռազմական հանցագործ Էրդողանը մեկ ուրիշ ռազմական հանցագործ Ալիևի հետ Արցախի Հանրապետության օկուպացված Վարանդայում բացեցին օդանավակայան։ Հետո ռազմական  հանցագործ Ալիևը բացեց օկուպացված հայկական Սանասարում նոր ռազմաբազա, որը համալրված է  հարվածային ԱԹՍ-ներով։

Հետո որոշ տեղեկություններով Գորիս-Կապան ճանապարհի օկուպացված հատվածում ադրբեջանցի օկուպանտները հարձակվել են հայ վարորդի վրա, վնասել մեքենան, հայհոյել, փորձել բռնի ուժ կիրառել և միայն ռուս խաղաղապահների հրատապ միջամտությունը կանխեց ադրբեջանցիների հերթական լկտի հանցագործությունը հայերի հանդեպ։

Ձեզ թվում է, որ ամենօրյա ադրբեջանական  հակահայկական «դրական» ազդակները ինչ-որ կերպ կսթափեցնե՞ն Հայաստանի իշխանություններին։ Չարաչար սպալվում եք։ Չեն սթափեցնի՜, և ուրեմն Ապագա Կա՛…վայելե՛ք։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից