Պաշտոնապես ավարտվել է Անգելա Մերկելի պաշտոնավարումը Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում

Պաշտոնապես ավարտվել է Անգելա Մերկելի պաշտոնավարումը Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում, ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհակալություն է հայտնել նրան ու կառավարությանը աշխատանքի համար և հանձնել է լիազորությունների դադարեցման փաստաթղթերը։

«Սա այն կանցլերությունն է, որը կարելի է դասել այս հանրապետության պատմության մեջ ամենանշանակալիներից»,- ​​երեքշաբթի օրը Բունդեսթագում ասել է Շտայնմայերը՝ փոխանցելով փաստաթղթերը։ Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցելԳերմանիայի նոր խորհրդարանի առաջին կազմակերպչական հանդիպումը։

Այսուհետ Մերկելը և ԳԴՀ կառավարության մյուս անդամները ժամանակավորապես կկատարեն իրենց պարտականությունը՝ մինչև Գերմանիայում նոր կառավարության ձևավորումը։