Հակոբ Արշակյանը կղեկավարի հանձնաժողով և բարեկամական խմբեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ԱԺ խորհուրդի որոշմամբ ղեկավարելու եմ․

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը,

ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը,

ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը:

ԱԺ գործընկերներիս հետ անելու եմ առավելագույնը՝ միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի շրջանակներում, խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ հարաբերություննեը զարգացնելու և Հայաստանի շահերն առաջ մղելու համար»։