Եղեգնաձոր և Աշտարակ համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Մուշեղ Ներսիսյանը նշանակվել է Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ Թովմաս Շահվերդյանը՝ Աշտարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Որոշումները ստորագրվել են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան։