Ինչու է կրկին աղմկում Սևանը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է լրագրող Էդուարդ Սարիբեկյանը։

Հաղորդման հյուրի հետ քննարկեցինք երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կազմակերպված միջոցառումը, որի ժամանակ բարձրաստիճան հյուրերն առանց դիմակների էին։ Այդ հանգամանքը հասարակական դժգոհություն էր առաջացրել սոցիալական հարթակներում՝ ավելի խորացնելով անվստահությունը պաշտոնյաների, այդ թվում առողջապահության նախարարի և նրա հորդորների նկատմամբ։

Այսօր նախագահականը պարզաբանում էր տարածել, թե իբրև միջոցառման բոլոր մասնակիցները ՊՇՌ թեստի բացասական պատասխան են ունեցել։ Էդուարդ Սարիբեկյանի համար այդ պարզաբանումը անհեթեթություն է, քանի որ անգամ թեստավորվածներին դիմակ չկրելու արտոնություն տրված չէ։ Մյուս կողմից էլ ԱՆ որոշման համաձայն՝ պատվաստված անձինք ազատվում են թեստավորվելու պարտականությունից։

Էդուարդ Սարիբեկյանը խոսեց նաև Սևանա լճի սիգի որսը օրինականացնելու նախագծից՝ ասելով, որ ինչպես նախատեսվում էր՝ դա ընդամենը սիգի գողության օրինականացում է լինելու։ Ավելին՝ ձկնորսները, որոնց համար դա ապրուստի միակ աղբյուրն է, զրկվելու են ձուկ որսալու հնարավորությունից՝ գոնե թե մեծաքանակ, և սոցիալական բողոք է հասունանալու։ Ինչն էլ եղավ մեկ շաբաթ առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում