Ջերմուկում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում են ԱԻՆ-ից:

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում։

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: