Արթուր Սարգսյանը ուշացումով երդվեց

Ազգային ժողովի այսօր՝ հոկտեմբերի 26-ին մեկնարկած հերթական նիստերի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները ծափերով ողջունեցին դահլիճ մտնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, որը կալանքից ազատվելուց հետո առաջին անգամ է մասնակցում խորհրդարանի աշխատանքներին:

Նա սահմանված կարգով երդվեց:

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման, երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանը եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների  պահպանման համար: Շնորհակալություն»,-ընթերցեց նա երդման տեքստը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել հոկտեմբերի 14-ին. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ»: