Հայաստանի բնակչության նկատմամբ այս թշնամական քաղաքականությունը, դիկտատորական իշխանության սանձարձակություններն անպատիժ չեն մնալու. 3

Սատանայի հետ կապ ունեցողներին փնտրել գտնելն ԱԱԾ ուժերից վեր է, թող որոնի, գտնի Սատանայի մանկլավիկների հետ կապ ունեցողներին

 

Սկիզբը` այստեղ

«Ազատ Կամք» նախաձեռնության համահիմնադիր Արա Զոհրաբյանը մի շարք հարցումներ է ուղարկել «ՀՀ առողջապահության նախարարություն» (այսուհետ` ԱՆ) կոչված մարմնին՝ Քովիդ-19-ի վիճակագրության, կանխարգելման, բուժման, պատվաստման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Հարցերից մեկը հետևյալն է.

«Արդյո՞ք Քովիդ պատվաստված անձը նույնպես վարակվում է Քովիդով եւ փոխանցում վարակը, եթե այո, ապա ինչու՞ ըստ ԱՆ հրամանի, պատվաստված անձից չի պահանջվում ՊՇՌ թեստի բացասական արդյունք»:

ԱՆ կոչվածը խուսափել է պատասխանել վերոնշյալ հարցին, փոխարենը տվել է հարցի հետ կապ չունեցող պատասխան, հավանաբար, իրեն հաշիվ չտալով, որ տվյալ հարցին ստիպված է լինելու պատասխանել դատարանում:

Ստորև ներկայացնում ենք նախաձեռնության հիշյալ հարցին ԱՆ կոչվածի պատասխանը.

«Հիվանդացած և պատվաստված անձինք նույն կարգավիճակում չեն գտնվում. պատվաստումները նվազեցնում են վարակի տարածման ռիսկը, իսկ հիվանդանալու դեպքում հիվանդությունն ընթանում է թեթև ընթացքով: Միաժամանակ պետք է նշել, որ, օրինակ` «ԱստրաԶենեկա»-ն առաջին պատվաստանյութն է, որի համար փաստվել է, որ վերջինս էապես դանդաղեցնում է վիրուսի փոխանցումը: Պատվաստանյութը կարող է կրճատել վիրուսի փոխանցումը գրեթե երկու երրորդով (հղում` https://edition.cnn.com/2021/02/03/heaith/astrazeneca-vaccine-transmission-gbr-intl/index.html)»:

Մեկնաբանելով իր հարցին նախարարության տված պատասխանը, «Ազատ Կամք» նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է .

«ԱՆ-ն անուղղակի կերպով փաստելով, որ պատվաստումը չի բացառում Քովիդ-19-ով վարակվելու և վարակը փոխանցելու հնարավորությունը, չի պատասխանում հարցին, թե ինչու ըստ ԱՆ հրամանի պատվաստված անձից չի պահանջվում ՊՇՌ թեստի բացասական արդյունք: Տրված հղումը հարցի հետ ըստ էության առնչություն չունի, այն ընդամենը ս.թ. փետրվարի 3-ի CNN-ի հրապարակված մի հոդվածի հղում է: Վերջին 8 ամիսների ընթացքում անընդհատ կուտակվել է նոր տեղեկատվություն և փորձ, որոնք լրացնում, իսկ երբեմն հակասում են նախկինում հրապարակված տվյալներին:

Բացի այդ, ԱՆ պնդումների համատեքստում անհասկանալի է, թե ինչու մինչև պատվաստման երկրորդ դեղաչափից հետո իմունիտետի ձևավորումը, առաջին դեղաչափ ստացած անձը չի ներկայացնում ՊՇՌ թեստի պատասխան»:

Ինչպես ակնհայտ է, ԱՆ կոչվածը չի պատասխանել նախաձեռնության վերոնշյալ երկու հարցին: Բացի այդ, ճշմարտացիորեն նշելով, որ «Հիվանդացած և պատվաստված անձինք նույն կարգավիճակում չեն գտնվում», չի բացատրել նրանց կարգավիճակների տարբերությունը, ավելի ճիշտ, այս դեպքում չի համարձակվել ստել, թե պատվաստված անձինք ավելի հզոր ու կայուն անընկալունակություն (իմունիտետ) ունեն կորոնավիրուսային վարակի նկատմամբ, քան COVID-19-ով հիվանդացածները:

Կարծում ենք, պարզ է, թե ԱՆ կոչվածն ինչու չի բացատրել վերոնշյալ կարգավիճակների տարբերությունը, այլ կերպ ասած, հանրությունից թաքցրել  ճշմարտությունը: Նախարարությունը թողել է, որպեսզի մարդիկ ելնելով նրանից, թե ինքը, ՀՀ առողջապահության նախարարի ու վարչապետի պաշտոնները զբաղեցրած անձինք որքան են անհրաժեշտ համարում ու կարևորում COVID-19-ի դեմ պատվաստումները, մտածեն, թե պատվաստված անձինք հիվանդացածների համեմատ ինչ-որ բարձր կամ առավել պաշտպանված կարգավիճակում են գտնվում: Մինչդեռ, իրականությունը ճիշտ հակառակն է, հետևաբար նախարարության «պատասխանում» առկա տվյալ հավաստումը դժվար է գնահատել այլ կերպ, քան հանրությանն անուղղակիորեն մոլորեցնելու փորձ:

Անդրադառնանք նաև ԱՆ կոչվածի «պատասխանում» առկա այն հավաստմանը, թե «պատվաստումները նվազեցնում են վարակի տարածման ռիսկը, իսկ հիվանդանալու դեպքում հիվանդությունն ընթանում է թեթև ընթացքով»: Հիմա տեսնենք, թե որն է իրականությունը: COVID-19-ի դեմ պատվաստումները եթե նույնիսկ նվազեցնում են վարակի տարածման ռիսկը, ապա մարդու օրգանիզմն ընկալունակ ու խոցելի են դարձնում կորոնավիրուսի այլ մուտացիաների, շտամների նկատմամբ: Դա է փաստում աշխարհի բազմաթիվ երկրներում առկա վիճակագրությունը, որի հետ ԱՆ կոչվածը և ներկայիս հակահայկական կառավարությունը որքան էլ ուզենան հաշվի չնստել, չեն կարող:

Անժխտելի է այն փաստը, որ չնայած իրենց բնակչության պատվաստվածության բարձր ու գնալով աճող տոկոսներին, աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում օրեցօր սահմանվում են COVID-19-ով հիվանդացության նորանոր հակառեկորդներ, ինչը հնարավոր չէ բացատրել սոսկ նրանով, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը 2019-ի ուհանյան շտամի համեմատ բարձր վարակելիություն ունի: Այս ամենին առաջիկայում թվերով, փաստերով դեռ հանգամանորեն կանդրադառնանք, իսկ հիմա փաստենք, որ նախարարությունը պաշտոնապես հայտարարելով, թե պատվաստվածների «հիվանդանալու դեպքում հիվանդությունն ընթանում է թեթև ընթացքով», ներկայացրել է ապատեղեկատվություև կամ ստել:

Նախ, բազմաթիվ դեպքեր կան, այդ թվում նաև` Հայաստանում, երբ չնայած COVID-19-ի դեմ պատվաստմանը, ընդ որում, նաև լիարժեք պատվաստմանը, այսինքն` 2-րդ բաղադրիչը կամ դեղաչափը ստանալուն, COVID-ով տվյալ անձի հիվանդությունն ընթացել է ոչ թե թեթև, այլ միջին կամ ծանր ընթացքով, բազմաթիվ այլ անձինք էլ նույնիսկ մահացել են:

Նման եզրակացության են եկել Սանկտ Պետերբուրգի գիտնականները վերջերս վերլուծելով հիվանդության ընթացքը գրեթե 14 հազար մարդու մոտ, եզրակացրել են, որ COVID-19-ի դեմ լիովին պատվաստվածների համար ծանր հիվանդության և հոսպիտալացման ռիսկը կրճատվում է 5 անգամ: Ընդգծում ենք` ընդամենը 5 անգամ:

Ըստ վերոնշյալ եզրակացության, COVID-19-ի դեմ ամբողջապես, լիարժեքորեն պատվաստված, բայց, այնուհանդերձ, դրանով հիվանդացածները 81 տոկոսով են պաշտպանված եղել հիվանդության ծանր ընթացքից, այսինքն` մնացած 19 տոկոսի հիվանդությունը ծանր ընթացք է ունեցել, իսկ պատվաստանյութի մեկ դեղաչափ ստացածների ընդամենը 31 տոկոսն է պաշտպանված եղել կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքից (աղբյուրը` https://news.mail.ru/society/47576612/ ):

Հայտարարելով, թե պատվաստվածների «հիվանդանալու դեպքում հիվանդությունն ընթանում է թեթև ընթացքով», ԱՆ կոչվածը միտումնավոր անտեսել է, որ չպատվաստվածների շրջանում ևս COVID-19-ով հիվանդանալու դեպքում մարդկանց մի մասի հիվանդությունն ընթանում է թեթև ընթացքով, մի մասը նույնիսկ վարակվելով հանդերձ, չի հիվանդանում, այսինքն` նրանց մոտ ի հայտ չի գալիս որևէ ախտանիշ, մի մասի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ընթացքով, մի մասի մոտ` ծանր, մի մասի մոտ` խիստ ծանր, մի մասն էլ մահանում է:

Կորոնավիրուսային վարակի ի հայտ գալու սկզբից ի վեր, Հայաստանում իմ բոլոր դիտարկումները վկայում են, որ վարակված, բայց չհիվանդացածների, հիվանդությունը թեթև ու միջին ընթացքով տարածների ընդհանուր քանակն անհամեմատ գերազանցում է նրանց ընդհանուր քանակին, որոնք հիվանդությունը տարել են ծանր, խիստ ծանր ընթացքով կամ մահացել: Ամենայն հավանականությամբ, նույն իրավիճակն է նաև ողջ աշխարհում:

Այս ամենը նկատի ունենալու դեպքում, բնականաբար, հարց է առաջանում` ԱՆ կոչվածն արժանահավատ տեղեկություններով կարո՞ղ է փաստել և, ընդհանրապես, կա՞ համապատասխան վիճակագրություն, որ պատվաստվածները վերոնշյալի առումով առավելություն ունեն չպատվաստվածների համեմատ: Եթե կարող է, խնդրեմ, պատրաստ ենք հրապարակել նախարարության ապացույցը, բայց խիստ կասկածում ենք, թե նախարարությունը կարող է նման ապացույց ներկայացնել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան