Փաստացի ունենք կանխատեսելի իրավիճակ, երբ օկուպանտները ակտիվ լեգիտիմացնում են Արցախի շրջանների օկուպացիան․ Աբովյան

Թուրք֊ադրբեջանական ահաբեկչական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Վարանդայի շրջան են ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցները։ Էրդողանի «ախրանան» նախապատրաստելու է Էրդողանի այցը Վարանդա, որ վերջինս Ալիևի հետ համատեղ մասնակցի նորակառույց օդանավակայանի պաշտոնական բացմանը։

Փաստացի ունենք կանխատեսելի իրավիճակ, երբ օկուպանտները ակտիվ լեգիտիմացնում են Արցախի շրջանների օկուպացիան։

Իհարկե ոչ մի զարմանալի բան չկա, բա պետք է լիգիտիմացն են ՜ հո սուտի «խաղաղություն-մաղաղություն» մեզ հետ չեն խաղաղալու։

Այստեղ հարցը մի քիչ ուրիշ տիրույթում է։ Այսինքն՝ կհամարձակվե՞ն Հայաստանի Հանրապետության սուպերխաղաղասեր իշխանությունները ինչ որ մի կերպ հրապարակավ արտահայտել անհամաձայնություն օկուպանտների կողմից այս կարգի ապակայունացնող քայլերի հետ։

Թե՞ կրկին կսահմանափակվեն հպարտ քաղաքացիներին համոզելով, որ Ապագա Կա՛։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։