Վլադիմիր Պուտինն ու Բորիս Ջոնսոնը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում են, որ Մոսկվան ու Լոնդոնը պետք է փոխգործակցություն հաստատեն մի շարք ոլորտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Կրեմլի լրատվական ծառայությունը՝ ներկայացնելով Վլադիմիր Պուտինի ու Բորիս Ջոնսոնի հեռախոսազրույցի արդյունքները:

«Ռուսաստանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը փոխանակվել են գնահատականներով երկկողմ հարաբերություններում տիրող իրավիճակի վերաբերյալ: Կարծիքներ են հնչել այն մասին, որ չնայած հայտնի խնդիրների առկայությանը, անհրաժեշտ է Մոսկվայի և Լոնդոնի միջև համագործակցություն հաստատել մի շարք ոլորտներում»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել անհրաժեշտ շփումներ՝ կապված զրույցի ընթացքում անդրադարձած հարցերի հետ: Կողմերը քննարկել են նաև Աֆղանստանում տիրող իրավիճակը: