Երկրաշարժ` Բավրա գյուղից 8 կմ արևելք

Հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 8 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Մեծավան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ: