Գազի գինը Եվրոպայում հատել է 1100 դոլարի շեմը 1000 խմ-ի համար

Գազի գինը Եվրոպայում լոնդոնյան ICE բորդայում կայացած աճուրդի ընթացքում կրկին գերազանցել է 1100 դոլարի շեմը՝ հազար խորանարդ մետրի համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով աճուրդի տվյալները:

Նիդերլանդական TTF բորսայում նոյեմբերյան ֆյուչերսների գինը կազմում է 1109 դոլար՝ խորոնարդ մետրի համար կամ 92 եվրո՝ ՄՎտ/ժամ-ի համար: Այսօր աճուրդի ժամանակ գրանցված առավելագույն ցուցանիշը կազմել է 1139 դոլար՝ հազար խորոնարդ մետրի համար: