Քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի գումարները հիմնադրամից պետբյուջե փոխանցման օրինականությունը (տեսանյութ)

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախատեսել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամից գումարները պետական բյուջե փոխանցման օրինականությունը։

«Հաշվի առնելով նաև ԱԺ քննիչ հանձնաժողովների գործիքակազմը՝ սա հնարավորություն կտա նաև ուսումնասիրել, առհասարակ, ծախսվող գումարների արդյունավետությունը», – Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նրա կարծիքով՝ «օդում կախված լուրերի» հաստատման պարագայում ևս մեկ անգամ կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանություններն ընդամենն ապիկար են, կոռուպցիոներ չեն։

«Մենք պնդում ենք հակառակը ու, վստահ եմ, հանձնաժողովի աշխատանքների ընթացքում դա մեկ անգամ ևս կապացուցվի», – ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում