Նախկիններին մի ատեք, այլ Հայրենիքը մեկ անգամ սիրեք ու կռվեք դրա համար

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչի պետք է սրանցից օր առաջ ազատվել: Արցախը չկարողացավ Ազատիչի գրպանը գցել, իսկ Մեղրին` Քոչարյանի: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ էս կապիտուլյանտը մտածված Հայաստանն ու Արցախը տարավ պայմանավորված պատերազմի, դավաճանեց, սպանեց, կեղեքեց, արժեզրկեց ամենն ու ամենքին, իսկ հիմա էլ, թե բա դելիմիտացիա և դեմարկացիա պետք է սկսենք Ադրբեջանի հետ:

Նախկիններին մի ատեք, այլ Հայրենիքը մեկ անգամ սիրեք ու կռվեք դրա համար:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից