Էրդողանը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին կժամանի Ադրբեջան։

Ինչպես հայտնի է, Էրդողանը կմասնակցի Վարանդայի (Ֆիզուլի) միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, ինչպես նաև հանդես կգա ելույթով։

Վարանդան (Ֆիզուլի) այն շրջաններից է, որը Արցախյան երկրորդ պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Վերջին անգամ Թուրքիայի նախագահը Ադրբեջան էր այցելել 2021 թվականի հունիսին։