Բաշխվել են Գյումրու ավագանու 33 մանդատները

Այսօր հայտնի է դարձել, թե ինչպես են բաշխվել Գյումրիի ավագանու 33 մանդատները ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 5 կուսակցությունների միջև։

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Գյումրիի քաղաքային իշխանությունը կձևավորեն 5 կուսակցություններ` «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։

«Բալասանյան դաշինքը», որը ստացել է ձայների մեծամասնությունը ստանում է 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 4 մանդատ , ՀՀԿ-ն՝ 2 , «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2 մանդատ։ Սա նշանակում է, որ ոչ մի ուժ միանձնյա քաղաքապետ ընտրել չի կարող։ Ուժերը կազմելու են կոալիցիա:

Ամենաշատ ձայներ, հետևաբար, նաև մանդատներ ստացած «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությանը կոալիցիա կազմելու առաջարկ է արել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը. առաջարկը, սակայն, դեռ անպատասխան է: