Իսրայելի վարչապետը Պուտինի հետ հանդիպումը հիանալի է անվանել

Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը գերազանց է որակել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նրա խոսքերով, Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցությունները խորը ու բովանդակալից էին․ «Վերջերս ավարտեցի իմ առաջին հիանալի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ: Զրույցը շատ երկար տևեց, ավելի քան հինգ ժամ»,- նշել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչների հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին, Սոչիում, բանակցությունները տևել են հինգ ժամ։