ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է: Այսպիսով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 23-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։