Որքանով հասկանում եմ, Նիկոլը պատրաստ էր Հայաստան ներս թողնել Վանոյին միայն իր «թրի տակով անցնելու» պայմանով․ փորձագետ

Որքանով հասկանում եմ, Նիկոլը պատրաստ էր Հայաստան ներս թողնել Վանոյին միայն իր «թրի տակով անցնելու» պայմանով. գալիս է, ձերբակալվում է, որոշ ժամանակ մնում է բանտարկված, հետո դատարանը փոխում է խափանման ձևը և, ասենք՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ ազատ արձակում։ Կամ չի արձակում։

Մի կողմից, դրանով իրեն ֆորմալ առումով կապահովագրեր մեղադրանքներից («Ես կապ չունեմ, դատարանն է բաց թողել» կամ «ես կապ չունեմ, դատարանը չի թողնում»)։

Մյուս (և ըստ իս՝ իր համար ամենակարևոր) կողմից, կպահեր Վանոյին պատանդի կարգավիճակով, ինչպես հիմա շատ-շատերին է պահում։ Այսինքն կան քրեական գործեր, որոնք տարիներով տեղում կանգնած են, իսկ դրանցով անցնող մարդիկ ըստ էության պատանդ են, որոնց խափանման միջոցը ցանկացած պահին կարելի է ինչ-որ հնարած պատրվակով փոխել ու փակել բանտում։ [Նույն Իլհամ Ալիևի ոճն ա, զգո՞ւմ եք]։

Իսկ Վանոյին պատանդի կարգավիճակով պահելը Նիկոլին պետք է, որ հանկարծ քաղաքական դաշտում իր կողմից չվերահսկվող որևէ աշխուժություն չառաջանա։

 

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։