Չի բացառվում, որ սցենարի հեղինակները և գլխավոր ռեժիսորը հենց իշխանության ներսից իրականացնեն փոփոխություն

Քանի՞ հոգի դուրս կգար փողոց 2018-ին, եթե իմանային, որ մի քանի տարի անց վերադառնում ենք 1920 թ սահմաններին։

2018-ին Սերժ Սարգսյանի դեմ դուրս եկած մարդկանց մեծ մասը չգիտեր, որ իրենց օգտագործում են և վերջում «դրախտի» փոխարեն ազգովին «դժոխք» են գնալու, նրանցից շատերը այսօր գլխներին են տալիս և արդարանում, որ իրենք խաբվեցին: Նման հիմար վիճակում հայ ժողովուրդը երբեք չէր հայտնվել:

Դե իսկ հիմա կկարողանա մոբիլիզացվել հասարակության ակտիվ մասը և փոխել վիճակը, ցույց կտան առաջիկա օրերը, չի բացառվում, որ սցենարի հեղինակները և գլխավոր ռեժիսորը հենց իշխանության ներսից իրականացնեն փոփոխություն, բարդ ժամանակներ են սպասվում, ավելի բարդ, քան կարելի էր պատկերացնել:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից