Ռուսաստանը դիմել է Թուրքիային՝ պարզաբանում ստանալու համար

Մոսկվան ուշադիր հետևում է Թուրքիայում մի քանի ռուսաստանցիների ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակին:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Ստամբուլում և Անթալիայում ձերբակալությունների և դրան հաջորդած Ռուսաստանի Դաշնության մի քանի քաղաքացիների ձերբակալման շուրջ ստեղծված իրավիճակին: Ռուսաստանի արտասահմանյան ներկայացուցչությունները պաշտոնապես դիմել են թուրքական կողմին` անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու համար»:

Նախարարությունը հավելել է, որ «համապատասխան հարցումները փոխանցվել են Անկարայում Ռուսաստանի դեսպանատան, ինչպես նաև Ստամբուլում և Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների միջոցով»:

«Մենք կապի մեջ ենք թուրքական իշխանությունների հետ` պարզելու այս գործի բոլոր հանգամանքները: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ այս թեմայի վերաբերյալ մեր թուրք գործընկերներից հնարավորինս արագ տեղեկատվություն ստանանք », – նշել են ՌԴ ԱԳՆ-ից: