Փորձեք ավելի լավ անել․ Պուտինը Փաշինյանին ու Ալիևին խորհուրդ է տվել՝ ինչպես պատասխանեն դժգոհներին

Արցախում արյունահեղության դադարեցումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ կարևոր բանը համարում է տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորումների հասնելը։

«Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ, և երկու կողմերն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները։ Այս հարցում բոլորն են շահագրգիռ»,- «Վալդայ» ակումբում նախօրեին քննարկման ժամանակ ասել է նա։

Պուտինի խոսքով՝  երկու երկրներում էլ իշխանությունների քաղաքական որոշումերից դժգոհողներ կլինեն։
«Միշտ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից դժգոհ են, կամ էլ կարծում են, որ կարելի էր անել ավելի լավ։ Դրա համար միշտ կա հետևյալ պատասխանը. «Փորձեք ավելի լավ անել»»,-նշել է Պուտինը։