ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ Իրանում ուրանի գաղտնի հարստացման վերաբերյալ տվյալներ չունեն

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ չունի տեղեկատվություն, որը կարող է մատնանշել, որ Իրանը համաշխարհային հանրակցությունից գաղտնի ուրան է հարստացնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես ոչ մի տեղեկատվություն չունեմ այն մասին, որ նրանք դրանով են զբաղվում»,-Գրոսին Վաշինգտոնի «Սթիմսոն» կենտրոնում կայացած ճեպազրույցում պատասխանել է համապատասխան հարցին:

Նա հավելել է, որ չի կասկածում Իրանում իրադրությանը համարժեք հետևելու ՄԱԳԱՏԷ-ի հնարավորություններին, եթե գործակալությանը «թույլ են տալիս դա անել»:

«Ես մեծ վստահությամբ եմ վերաբերվում այնտեղ տեղի ունեցողի մասին իմանալու մեր տեսչական համակարգի կարողություններին»,-ասել է Գրոսին: