ԲՀԿ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Հայրապետյանը ձերբակալվել է ՔՕ 112 հոդվածի առաջին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը):

«Կալանավորման միջնորդություն է ներկայացվել Դատախազություն»,-հայտնեց Թադևոսյանը: