Թուրքիան ներառվել է FATF-ի «գորշ ցուցակում»՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը ձախողելու համար

Թուրքիան հենց նոր հայտնվեց Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) «գորշ ցուցակում»՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը ձախողելու համար: Այս մասին գրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Միջազգային դիտորդական խումբը Պակիստանին ևս թողել է երկրների «գորշ ցուցակում»:

«Որոշման արդյունքում Թուրքիան կարող է կորցնել ավելի քան 23 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը ծանր հարված է Թուրքիայի փխրուն տնտեսությանը: Այս տարվա սկզբից թուրքական լիրան մոտ 20 տոկոսով արժեզրկվել է»,- ասվում է գրառման մեջ։