Տիգրան կարապետյանն առաջինն էր, ով ԼՂՀ ճիշտ սահմանով քարտեզը ցույց տվեց եթերում․ Մեդիափորձագետ

2008 թ. դեկտեմբերին մի քանի մարդկանցով՝ բլոգերներ ու նաև «Հենակետի» երեկոյան դպրոցի շրջանավարտները մի ֆլեշմոբ կազմակերպեցինք և փայլուն կերպով իրագործեցինք։

Հայկական հեռուստաընկերություններին, նաև մի շարք թերթերին բաժանվեցին քարտեզներ՝ ԼՂՀ ճիշտ սահմանով։ Կից տալիս էինք նամակներ, ուր բացատրվում էր, թե ինչու է ԼՂԻՄ-ի սահմանները ցույց տալն անհեթեթություն։

Ֆլեշմոբը մեծ արձագանք ունեցավ, բայց կարևորը աղմուկը չէր։ Կարևորը, որ մեկ տարվա ընթացքում՝ առանձին մարդկանց համառ աշխատանքի շնորհիվ ճիշտ ուրվագծով քարտեզներ տեղադրվեցին ԱԼՄ-ում /առանձնահատուկ շնորհակալություն՝ Տիգրան Կարապետյանին, քանի որ նա առաջինն էր, ով ճիշտ քարտեզը ցույց տվեց եթերում։

Հ.Գ. Շատ եմ կարևորվում այդ փաստը, քանի որ մեզ ասում էին, թող գոնե մեկը դնի, մենք կդնենք։ Վախենում էին։

Կարապետյանի հետ հանդիպումս տևեց 10 րոպե։

Կարիք չեղավ երկար բարակ համոզել, ասեց ես Արևմտյան Հայաստանում եղանակի տեսությունն եմ տալիս, Արցախը ընդհանրապես խնդիր չի, 3D քարտեզը տուր, դնենք։

Տվեցինք,նույն օրը դրեց։ Եվ հետո դոմինոյի էֆեկտով ճիշտ քարտեզը տարածվեց մնացած ԹՎներով ու կայքերով։

Աստված հոգիդ լուսավորի Տիգրան Կարապետիչ։ Հայ Տղամարդ։

 

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։