Սերգեյ Լավրովը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի ԼՂ-ում հումանիտար աջակցությանն առնչվող հարցերը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 22-ին հանդիպում կանցկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են մի շարք հարցեր, այդ թվում՝ Սիրիայում, Աֆղանստանում, Եթովպիայում, Եմենում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի գծով հումանիտար աջակցություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մշտական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ: