Զանգեզուրի միջանցքի հարցում հասնում ենք մեր ուզածին․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգելանում գտնվելու ընթացքում, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, մեկնաբանել է Մոսկվայում նախատեսված հաղորդակցության ապաշրջափակման հարցերով խմբի հանդիպումը:

«Այսօր Մոսկվայում հերթական անգամ կհանդիպեն Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի փոխվարչապետները, և այնտեղ մեր դիրքորոշումը ևս մեկ անգամ կհնչի: Այսպիսով, Զանգելանում կստեղծվի լոգիստիկ և տրանսպորտային ժամանակակից կենտրոն՝ ներառյալ բեռնատար և մարդատար ինքնաթիռների թռիչքները, երկաթուղային հանգույցի և ավտոճանապարհների կառուցումը»,- ասել է նա Զանգելանում գտնվելու ընթացքում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հոկտեմբերի 20-ի երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներից կազմված եռակողմ հանձնաժողովի շրջանակներում սկսվել է բանակցությունների նոր փուլ:

Ալիեւը նաև նշել է, որ այժմ Զանգելանում կառուցվում է երկաթուղի, ինչպես նաև Հորադիզ-Աղբանդ մայրուղին: «Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»,- ընդգծել է նախագահը:

Նշենք, որ «Զանգեզուրի միջանցքը» առայժմ միայն Ադրբեջանի նախագահի երևակայության մեջ է բաց: