Մենք սկսել ենք արտասահմանյան ընկերություններին դատի տալու գործընթացը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Կովսական (Զանգիլան), որն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով այժմ գտնվում է Բաքվի վերահսկողության ներքո, և այնտեղ հայտարարել, որ «հայերն արտասահմանյան ընկերությունների հետ անօրինական կերպով շահագործել են Վեժնելի գյուղում ոսկու հանքավայրը»:

«Մենք սկսել ենք այս արտասահմանյան ընկերություններին դատի տալու գործընթացը»,- Ալիևի խոսքը մեջբերում է apa.az-ը։