Ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերվում է միայն գիշերային ժամերին․ Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Պարզաբանում

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է.

Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերվում է միայն գիշերային ժամերին։

 

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում առաջիկա 5 օրերին չի կանխատեսվում։

Ցերեկները սպասվում է այնպիսի ջերմային ֆոն, ինչպիսին այսօր էր»։