Լատվիայում կորոնավիրուսի պատճառով լոքդաուն է հայտարարվել

Լատվիայի կառավարությունը հոկտեմբերի 20-ին որոշում է կայացրել երկրում խստացնել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 21-ից արդեն ուժի մեջ կմտնեն խիստ սահմանափակումները, որոնք կգործեն մինչև նոյեմբերի 15-ը: Այս ընթացքում խանութների մեծ մասը, ժամանցային միջոցառումներն ու ծառայությունները, ինչպես նաև կրթական հաստատությունները փակ կլինեն:

Լոքդաունի ընթացքում կգործի նաև պարետային ժամ, որը 20:00-ից կշարունակվի մինչև 05:00-ը։