Թուրքիայի ՆԳ նախարարը ժամանել է Թեհրան

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն չորեքշաբթի ժամանել է Իրանի մայրաքաղաք՝ հանդիպելու իր իրանցի գործընկեր Ահմադ Վահիդիի հետ, հայտնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում երկու ներքին գործերի նախարարները պետք է անցկացնեն Անվտանգության և իրավապահ մարմինների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի վերջնական քննությունը: