Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կառավարության որոշմամբ՝ երկօրյա այցով գործուղվել է Մոսկվա, որտեղ սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջկառավարական եռակողմ հանձնաժողովի հերթական հանդիպումը։

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։