Դամասկոսում պայթեցվել է բանակի ավտոբուսը. 14 զինվորական մահացել է

Հոկտեմբերի 20-ին Սիրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով 14 զինվորական է մահացել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Դամասկոսի Ռաիս կամրջի մոտակայքում երկու ական է գործարկվել, ինչի հետևանքով պայթել է սիրիական բանակի ավտոբուսը: Նշվում է, որ պայթյունն ահաբեկիչների ձեռքի գործն է:

Կատարվածի հետևանքով 14 մարդ է մահացել, մի քանիսը վիրավորվել են: