Ռուս խաղաղապահները Արցախում ուսումնավարժանքներ են անցկացրել՝ կապի տարբեր միջոցների կիրառմամբ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները Ռազմական կապի մասնագետի օրվան ընդառաջ համալիր մարզումներ են անցկացրել՝ ուղղված կառավարման համակարգի կազմակերպմանը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ուսումնավարժանքներին ներգրավվել են բոլոր 27 դիտակետերը, որոնք տեղակայված են շփման գծի երկայնքով՝  Բերձորի (Լաչին) միջանցքում, Մարտունու, Մարտակերտի և ԼՂ այլ շրջաններում:

Ռադիո-ուսուցմանն ուղղված վարժանքներն իրականացվել են պայմանական թիրախների ուղղությամբ: Գործնական պարապմունքի ընթացքում մասնագետները համալիր առաջադրանքներ են մշակել՝ կապի տարբեր միջոցների օգտագործմամբ: