Ուշադրություն․ Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է․ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին` -3․․-4 աստիճան ցուրտ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածք. այսօր ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով: