ՏԻՄ ընտրություններում իշխանության պարտությունն ունի մի քանի պատճառ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից, որոնց ընթացքում արձանագրվեց նաև իշխանության պարտությունը մասնավորապես Գորիս, Մեղրի համայնքներում, Գյումրիում, որտեղ ոչիշխանական կուսակցություններն են հաղթանակ տարել։ Այդ առումով Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել ընդդիմության շրջանում և այս իշխանություններից դժգոհ քաղաքացիների շրջանում։ Ըստ Բաբկեն Հարությունյանի՝ անազատության մեջ գտնվող Առուշ Առուշանյանի ընտրվելը չի կարելի վերագրել նաև ընդդիմությանը, այսինքն դա նաև ընդդիմության հաղթանակը չէ։ Այնուհանդերձ նրա հաղթանակով այս իշխանությունների վստահության անկման մեկնարկն է տրվում, և հետագայում արդեն իշխանություններն ավելի ու ավելի քիչ քվեներ կստանան։ Ի՞նչ հնարավորություններ կստեղծի Գորիսի համայնքապետի հաղթանակը իշխանություններին հեռացնելու համար։ Բաբկեն Հարությունյանը լիահույս է, որ նման հաղթանակները կշատանան և այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի իշխանություններին հեռացնել։

Անդրադարձանք ՏԻՄ ընտրություններին քաղաքացիների կրավորականությանը, մասնակցության աննախադեպ ցածր թվին, որը հաղորդման հյուրը պայմանավորեց հանրության շրջանում առկա ապատիայով։

Բաբկեն Հարությունյանը հիշեցրեց, որ ընտրակաշառքի մեղադրանքով ձերբակալված Առուշ Առուշանյանի դեմ քերական գործ է հարուցված, մինչդեռ, օրինակ, Գյումրիում սոցիալական աջակցության անվան տակ բաժանված ընտրակաշառքը բնականոն է համարվել։ Ինչպե՞ս կղեկավարի համայանքը Առուշ Առուշանյանը՝ գտնվելով անազատության մեջ։ Կուսակցության անդամը ենթադրեց, որ իշխանությունները հաշվի կնստեն մեծամասնության ցանկության հետ և նրան ազատ կարձակեն։

Երեկ ևս հինգ ռազմագերի վերադարձվեցին Ադրբեջանից՝ Ռուսաստանի միջնորդությամբ։ Թեև Բաքուն հայտարարեց, թե դա իր բարի կամքի դրսևորումն է, այնուհանդերձ հանրության շրջանում անվստահություն կա, որ հայկական կողմը հերթական զիջումների է գնացել։ Պատահակա՞ն էր արդյոք, որ հենց այս օրերին թշնամուն հանձնվեց ևս մեկ դիրք Փայլասարում։

Մանրամասները՝ տեսանյութում