Գերիների ծնողները կառավարության շենք մտան՝ հանդիպման

Ադրբեջանում գերության մեջ պահվող գերիների ծնողներն այսօր՝ հոկտեմբերի 20-ին կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց:

Կառավարության շենքի դիմաց մեծաթիվ ոստիկաններ մի քանի շարքով կանգնել են աստիճաններին՝ փակելով կառավարության շենքի մուտքի դուռը։

Ծնողների հետ հանդիպման իջավ Նիկոլ Փաշինյանի օգնականներից Գագիկ Իսախանյանը, նա հանդիպման հրավիրեց ծնողներին, ակցիայի մասնակիցներից մի քանիսը նրա ուղեկցությամբ կառավարության շենք մտան։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց. «Իմ եղբայրն էլ է զոհվել այս պատերազմում և ես ծնողների կողմից եմ այստեղ գտնվում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: