Նիկոլ Անհող, ի՞նչ դրական ազդակներից է խոսում Բաքուն

Ադրբեջանի բռնապետին սպասարկող հայտնի կայքը տեղեկացնում է, որ Բաքուն «5 հայ գերիների ազատել է Երևանից եկող դրական ազդակներից հետո»…

Հետաքրքիր է, ի՞նչ կամ ո՞ր դրական ազդակներից է խոսում Բաքուն, որի մասին, ինչպես երևում է՝ գիտեն Բաքվում և հավանական է, Նիկոլ Անհողը, որից ստացվել են այդ դրական ազդակները, բայց չգիտի հայաստանյան հասարակությունը…

Կապիտուլյանտ Նիկոլը կրկի՞ն հայ ժողովրդի թիկունքում դավեր է նյութում և իր իսկ կողմից ադրբեջամնցիներին հանձնված գերիներին «ազատելու» դիմաց առուծախերի մեջ է Ալիևի հետ… Նա անվտանգության տեսանկյունից շատ կարևոր ականապատ տարածքների  քարտեզների, մեր և Արցախի տարածքների և այլնի հանձնումն ադրբեջանցիներին բացատրելու է հենց գերիներին վերադարձնելու պատճառաբանությամբ, այնինչ այդ գերիները հենց դրա համար էլ հանձնվել էին Բաքվին, որպեսզի Նիկոլ Անհողի դավաճանությունը հենց գերիների վերադարձով էլ պատճառաբանվի…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից