Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ գործակալ. մաքրում էր իրանցիների կոշիկները. բացահայտում

Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ադրբեջանական բաժնի նախկին ղեկավար Ահմադ Հոսեյնի Ալաստը սկանդալային բացահայտում է արել։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ Ադրբեջանի «ազգի հայրը» Իրանի մայրաքաղաքում կոշիկ է մաքրել. հայտնում է «Փաստինֆո»-ն։

«Հեյդար Ալիևը ԿԳԲ-ից էր։ Հենց նա է պատմել, որ եղել է ԿԳԲ-ի գործակալը Թեհրանում և քաղաքի Թեհրանի անկյուններից մեկում կոշիկ է մաքրել, փայլեցրել։ Եվ այդ մասին նա պատմում էր մեծ հպարտությամբ։ Այսինքն՝ ուզում էր ցույց տալ, որ ծանոթ է Իրանին, որ լավ գիտի Թեհրանն ու Իրանը»,- հայտարարել է Ալաստը Mehr-ի հետ զրույցում։