«Հրազդան-5»-ը և նոր ՋԷԿ-ը կբացառեն էլեկտրաէներգիայի անջատումները․ Գարեգին Բաղրամյան

«Հրազդան-5»-ի՝  էլեկտրաէներգետիկ համակարգում ներառման, ինչպես նաև՝ Երևանում ամբողջովին նոր ջերմաէլեկտրակայանի գործարկման դեպքում հոսանքի անջատումներ չեն լինի: Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա պարզաբանեց, որ նոր ՋԷԿ-ի գործարկումը նախատեսված է դեկտեմբերին:

Պաշտոնյան նշեց, որ ամռանն էլեկտրաէներգիայի անջատումները կապված էին էներգահամակարգի գերծանրաբեռնվածության հետ: «Հիմա նման իրավիճակ չկա»,- վստահեցրեց Բաղրամյանը:

Նա հավելեց, որ խնդիրը կապված է ատոմակայանի փակման և էլեկտրաէներգետիկ համակարգում «Հրազդան-5»-ի բացակայության հետ: