Ռուսաստանի դեսպանը դիմավորել է հայ գերիներին

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով է․

«ՀՀ-ում ՌԴ դեսպան Ս.Պ.Կոպիրկինը «Էրեբունի» օդանավակայանում դիմավորել է ռուսական օդուժի ինքնաթիռին, որը Ադրբեջանից վերադարձել է ՀՀ հինգ քաղաքացիների՝ ռուսական կողմի միջնորդությամբ»։

 

Հիշեցնենք, որ Բաքվից Երևան վերադարձած 5 հայ ռազմագերիներին «Էրեբունի» օդանավակայանում դիմավորել են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատարներ Ռուստամ Մուրադովը, Միխայիլ Կոսաբոկովը և ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայիս հրամանատար Գենադի Անաշկինը։