Բաքվից Երևան հայ ռազմագերիների նոր խումբ է տեղափոխվում. Sputnik Արմենիա

Բաքվից Երևան է տեղափոխվում ռազմագերիների նոր խումբ։

«Sputnik Արմենիա»-ն հաղորդում է, որ ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից և մոտ մեկ ժամ հետո կլինի Երևանում։

Բաքվից եկող ինքնաթիռում գերիների 5 հոգանոց խումբ է։

Հայ ռազմագերիների վերադարձին մասնակցում է Արցախում ռուս խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը, որի միջնորդությամբ են նաեւ Հայաստան վերադարձել հայ ռազմագերիների նախորդ խմբերը: