Խաղաղության պայմանագիրը՝ Հայաստանի ոչնչացման իրավական ակտ (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԱԺ 7-րդ գումարման ԲՀԿ խմբակցության քարտուղար, քաղաքական գործիչ և վերլուծաբան Արման Աբովյանը:

Խոսելով ՀՀ-ում կայացած ՏԻՄ ընտրությունների մասին՝ Արման Աբովյանը ընդգծեց, որ մենք շատ շուտ գայթակղվում ենք, կամ սկսում ենք եզրակացություններ անել այս կամ այն գործընթացներից, սակայն այս գործընթացի մեջ չի տեսնում մեծ էյֆորիայի նախադրյալներ․ «Այո, սա բավականին լուրջ ազդակ է իշխանություններին,  որ ամեն ինչ այդքան հարթ չէ, իշխանությունն ունի լրջագույն խնդիր՝ մուրճով, պողպատե մանդատով, հներ-նորեր, սևեր-սպիտակներ խաղացնելով՝ մարդկանց չես կերակրի, անվտանգություն չես ապահովի․․․»։ Աբովյանը հավելեց, որ այս ամենը հետևանքն է իշխանության այսօրվա «խաղաղասիրական» թուրքահաճո քաղաքականության։ Ինչ վերաբերում է Ադրբեջանից եկող ազդակներին, ապա անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ՃՈ-ի կողմից ՀՀ քաղաքացիներին տուգանելու փաստին, վերլուծաբանը նշեց, որ այդպիսով Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել ՀՀ սուվերեն տարածքները իր կողմից օկուպացնելու հանգամանքը։

Քաղաքական գործչի հետ վերլուծել ենք նաև ԱՊՀ երկրների ղեկավարների հանձնաժողովին Ադրբեջանի բռնապետի, այնուհետև ՀՀ վարչապետի ելույթները, ինչու Նիկոլ Փաշինյանը չհակադարձեց Ալիևին, ինչպես նաև անդրադարձ ենք կատարել աշխարհակաքաղաքական գործընթացներին, որոնք ուղղված են մեր տարածաշրջանին և մասնավորապես առնչվում են Հայաստանին։

Ըստ Արման Աբովյանի՝ այսօր մեր իշխանությունների կամքից անկախ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի շահերը համընկնում են մեր շահերի հետ, և մնում է կարողանալ ճիշտ օգտվել այդ ամենից։

Մանրամասները՝ տեսանյութում