Զորամասերում մեկնարկել է սպառազինության ու զինտեխնիկայի սեզոնային սպասարկման գործընթաց
Շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման կապակցությամբ զորամասերում մեկնարկել է սպառազինության ու զինտեխնիկայի սեզոնային սպասարկման գործընթաց։
ՊՆ-ից հայտնում են, որ դրանց անխափան շահագործումն ապահովելու և մշտապես մարտունակ վիճակում պահելու նպատակով զորամասերում իրականացվում են ստուգման, մաքրման, յուղման և այլ աշխատանքներ։ Հայտնաբերված անսարքություններն ու թերություններն արագ շտկվում են սպասարկող անձնակազմի կողմից։