Տեղահանված կամ գույքը կորցրած արցախցիները ևս 4 ամիս աջակցություն կստանան

Կառավարությունը հաստատել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնության տրամադրումը ևս 4 ամսով երկարաձգելու մասին։

Աջակցությունը նախատեսվում է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար, բայց քանի որ որոշումն ընդունվում է արդեն հոկտեմբերին, շահառուները սեպտեմբերի գումարները կստանան հետադարձ ուժով: