Նկատվում է իշխանությունների նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխություն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հավերժ հզոր Հայաստան» ՀԿ–ների դաշինքի համակարգող խմբի անդամ Կարինե Այվազյանը։

Հաղորդման հյուրն անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին և Գորիսում անազատության մեջ գտնվող Առուշ Առուշանյանի հաղթանակին՝ ասելով, որ հանրության զարթոնքը հենց Գորիսից է մեկնարկել։ Նա հորդորեց առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին այլ մարզերում ևս աչալուրջ լինել և տուրք չտալ իշխանություններին սիրաշահելու ձգտմանը, այլ մտածեն երկրի ապագայի մասին և պետականամետ ընտրություն կատարեն՝ ամեն ինչ անելով օրվա իշխանություններից ձերբազատվելու համար։

Կարինե Այվազյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսի պատվաստման պարտադրանքին՝ նշելով, որ այդ պարտադրանքով պետությունը խախտում է իր քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները։

Նա տեղեկացրեց նաև, որ ԱՆ որոշման պատճառով կան քաղաքացիներ, որոնք գործատուներին խնդրում են իրենց որպես ստվերային աշխատող պահել, որպեսզի չընկնեն ԱՆ պարտադրանքների տակ՝ պատվաստվելու կամ սեփական գրպանի հաշվին ՊՌՇ թեստ հանձնելու։ Իսկ դա հղի է այն վտանգով, որ նորից շատ աշխատատեղեր ստվեր կմղվեն ու պետական բյուջեն կզրկվի հարկային որոշ հոսքերից։

Կարինե Այվազյանը նաև ներկայացրեց իրենց նախաձեռնության գործունեությունը՝ հերթական անգամ համախմբվելու կոչ անելով։

Մանրամասները՝ տեսանյութում