«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները հոկտեմբերի 15-ից ստանձնել է կազմակերպության մարզային ծառայությունների գծով տնօրենի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը:

Այս մասին հայտնում է  ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։

Արմեն Հովհաննիսյանը ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կկատարի մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրությունն ու նշանակումը։

Ավելի վաղ ՊՈԱԿ-ից տեղեկացել էինք, որ Արա Թարվերդյանը, որը ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում էր 2017 թվականից, սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: «Հիմք ընդունելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս.թ. հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի հրամանով՝ ս.թ. հոկտեմբերի 14-ից Ա. Թարվերդյանն ազատվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից»,-ասվում էր հաղորդագրության մեջ: