ԱՄՆ-ն, փաստորեն, վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին, ցույց տալով, որ խանգարելու է Թուրքիայի կովկասյան քաղաքականությանը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

«Կովկասում ստեղծված աշխարհքաղաքական փասիանսը գնալով բարդանում է։ Վրաստանի պաշտպանության նախարարը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը համագործակցության միջպետական հուշագիր են ստորագրել:

«Այս նախաձեռնությունը կենտրոնական կդառնա մի կողմից ԱՄՆ պաշտպանության նախարարության և, մյուս կողմից, Վրաստանի պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության ուժերի միջև համագործակցության համար: Նախաձեռնությունը իսկապես նոր փուլ է բերում մեր երկրների միջև անվտшնգության երկկողմ համագործակցության մեջ»,- ասել է Օստինը։

Պատասխանելով Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի նախաձեռնությանն Օսթինն ասել է.

«Նախքան որևէ նոր պլատֆորմի մասին խոսելը, Ռուսաստանը, որը զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրшդшդшրի մասին պայմանագիրը», – ասել է Օսթինը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ -ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հաստատուն է և անփոփոխ:

Սա ինչ է նշանակում։

  1. Ֆիքսենք, որ հուշագիրը ստորագրել է ԱՄՆ-ն, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ է հանդես գալիս, որպես Վրաստանի անվտանգության երաշխավոր ու հնարավոր է, որ շուտով լսենք ամերիկյան ռազմական հենակետի ստեղծման մասին։
  2. ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին, ցույց տալով, որ խանգարելու է Թուրքիայի կովկասյան քաղաքականությանը։
  3. Ըստ էության ԱՄՆ-ն Թուրքիային էլ չի դիտարկում որպես Կովկասում իր կողմից «նայող», այլ «անձամբ» է ներկայանում։
  4. Կովկասում խաղը գնում է ապագա կոմունիկացիաների վերահսկման շուրջը և Ռուսաստանը հավակնում է Հայաստանով անցնող կոմունիկացիաները վերահսկել։ Փաստորեն Ամերիկան հայտ է ներկայացնում Վրաստանով անցնող կոմունիկացիաների վերահսկման համար, շրջանցելով Թուրքիայի հավակնությունները։
  5. Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթանալիք բանակցությունների վճռորոշ են լինելու Կովկասի ճակատագրի համար»։