Ինչ նպատակ են հետապնդում պատվաստում պարտադրելով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են բժիշկ Հովհաննես Գևորգյանը և հասարակական գործիչ Նարեկ Գրիգորյանը։

Հաղորդման հյուրերի հետ խոսեցինք կորոնավիրուսի պատվաստման պարտադրանքի դեմ բողոքի ակցիաների հնարավոր արդյունավետությունից։ Որքան աշխուժանում են այդ ակցիաները, այնքան կառավարությունն ավելի ճնշող գործիքակազմ է մտածում մարդկանց պատվաստում պարտադրելու նպատակով։ Նարեկ Գրիգորյանը դա անօրինական համարեց՝ նշելով, որ մարդուն չի կարելի այլընտրանքի հնարավորությունից զրկել, մինչդեռ ԱՆ-ը ՊՌՇ թեստերը վճարովի դարձնելով և դրանց հանձնման պարբերականությունը ավելացնելով՝ մարդկանց դրդում է պատվաստման գնալ։ Մինչդեռ մյուս պետություններում անգամ թեստավորումը պետությունն է իրականացնում։

Արդյո՞ք պատվաստումը կանխարգելում է Քովիդ-19-ի տարածումն ու նպաստում մահացությունների թվի կրճատմանը։ Փաստերն այլ բան են վկայում։ Մյուս կողմից էլ Նարեկ Գրիգորյանն ասաց, որ այսօրվա դրությամբ լուրջ հիմնավորում, ապացույց չկա, որ մարդիկ հենց կորոնավիրուսից են մահանում, քանի որ մինչ օրս նրանցից որևէ մեկին չեն դիահերձել։

Հովհաննես Գևորգյանը վիճակագրություն ներկայացրեց, որի համաձայն՝ նախորդ տարի քովիդից գրանցված մահերի թիվը ընդհանուր մահացության 10 տոկոսն է կազմում, հենց այդքան մարդ ամեն տարի մահանում է սուր շնչառական հիվանդություններից, այնպես որ այդ թիվը բնականոն է։ Բժիշկը նաև խոսեց այսօր աշխարհում իրականացվող պատվաստանյութերի ուսումնասիրություններից, որոնց ժամանակ լուրջ մտահոգություններ են ներկայացրել մասնագետները։

Մանրամասները՝ տեսանյութում